Այս օրինագիծը ողջունելի է ինչպես ժամանակի նախապատրաստման իմաստով, այնպես էլ անմիջական ենթատեքստի: Այս մասին սեպտեմբերի 5-ին ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Ելք» դաշինքի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Լենա Նազարյանի նախաձեռնած ««Մարտի 1-ի» իրադարձությունների զոհերի ազգականներին փոխհատուցում վճարելու մասին» օրինագծի քննարկումների ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ իրենք հանդես են գալիս այն բանի օգտին, որ տվյալ օրինագիծն ընդունվի հնարավորինս շուտ: «Սա հնարավորություն կտա փոխհատուցումների վճարումը կազմակերպել օրենքով սահմանված կարգով՝ այս հարցը չթողնելով դատարանների որոշմանը»,- պարզաբանեց Կոստանյանը:
Ընդ որում՝ նա առաջարկեց ցուցակն ընդլայնել եւ հավելել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում ահաբեկչական հարձակման զոհերի ազգականներին, ինչպես նաեւ զինծառայողների ազգականներին, որոնք զոհվել են խաղաղ պայմաններում իրենց զինվորական պարտականությունները կատարելիս:
Օրինագծի նախաձենող Ալեն Սիմոնյանն, իր հերթին, նշեց, թե ցանկալի է, որ «մարտի 1-ի» իրադարձություններն առանձին քննարկվեն, որ տեղի չունենա հետեւանքների հետ նույնականացում, որ առաջացել են այդ իրադարձությունների արդյունքում:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ մոտ ժամանակներում այս օրինագծով լրացուցիչ քննարկումներ կանցկացնեն:





























