Ես շատ կարող եմ խոսել ժամերով ցանկացած ոլորտից. ես ոչ թե դասախոսություն եմ կարդում, գրքեր եմ կարդացել, այլ ես պրակտիկայում այդ բոլորը տեսել եմ, պատկերացնում եմ: Այս մասին, այսօր՝ ԲՀԿ-ի կազմակերպած «Կայուն եւ հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, նա ասաց. «Ընտրակաշառք հասկացողություն չկա: Պետք է լինի գաղափարը, ծրագիրը: Եթե պետք է գումար տաս, որ քո թեկնածուին ընտրի, էլ ինքը ի՞նչ կարա պահանջի»:




























