Հանրապետության նախագահի նստավայրում սկիզբ առած նոր ավանդույթի համաձայն, սեպտեմբերի 9-ից սկսած, յուրաքանչյուր կիրակի ժամը 12:00-ից մինչեւ 19:00-ն Հանրապետության նախագահի նստավայրիդարպասները բաց կլինեն հանրության համար:

ՀՀ նախագահի նստավայրից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահի նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին նրանց համար կարող են դառնալ այցելության եւ զբոսանքի հետաքրքիր վայր: