2008 թվականի մարտի 1-ի գործով դատապարտվածների ազատ արձակումը պետք է շարունակական լինի, փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը։
«Կարծում եմ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդառաջել է այդ գործով շատ դատապարտվածների, ովքեր նրան դիմել են ազատ արձակման խնդրանքով»,-հայտարարեց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ բոլորը, բացի հանցագործներից, պետք է ազատ արձակվեն:
Խոսելով նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի մասին՝ Աբրահամյանը նկատեց. «Որքան ես գիտեմ, նա դատապարտվել է ապօրինի զենք պահելու համար, իսկ դա լուրջ հանցագործություն է»։




























