Համաներումը, որը հայտարարվեց 2009 թվականին, ի սկզբանե սխալ եւ կիսատ-պռատ իրավական ակտ էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 8-ին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ սխալ էր համաներումը կապել մարտի 1-ի իրադարձությունների հետ: «Եթե դա կապվում էր մարտի 1-ի հետ, ուրեմն դա պետք է բոլորին առնչվեր եւ բոլորին պետք է ազատ արձակեին, անկախ նրանից, թե ինչ հանցանք են գործել»,-նկատեց Ռուստամյանը:
Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, թե
կողմնակից է, որպեսզի համաներման գործընթացը շարունակություն ունենա, բայց դեմ է, որ դրա արդյունքում ազատ արձակվեն հանցագործները։ Նոր համաներման հավանականության մասին հարցին ի պատասխան օրենսդիր մարմնի ղեկավարն ասաց. «Ամեն ինչն էլ հնարավոր է այս արագ փոփոխվող աշխարհում»։
Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է 2009թ. հունիսի 19-ին, երբ Սերժ Սարգսյանին համաներման առաջարկ ներկայացրեց Ազգային Ժողովին եւ այն հավանության արժանացավ ԱԺ-ի կողմից։





























