Յուրի Գագարինի տիեզերք կատարած թռիչքի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերի հավաքածուն կհրատարակեն թռիչքի 50-ամյակի կապակցությամբ, մամուլի ասուլիսում հայտարարել է մեքենաշինության կենտրոնական գիտա-հետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Օլեգ Կլիշեւը:
«Հրապարակվելու է գաղտանզերծված փակ փաստաթղթերի առանձնահատուկ հավաքածու` նվիրված Գագարինի թռիչքին, նաեւ գիտա-տեխնիկական խորհրդաժողովներ կանցկացվեն, թռիչքի մասնակիցների հիշողություններով գիրք կհրատարակվի»,- ասել է նա, հաղորդումէ «Ինտերֆաքսը»:




























