ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման լրագրողներին հայտարարել է, որ երկրի նախագահ Բարաք Օբաման, վերջապես, թողել է ծխելը, հրաժարվելով վնասական այդ սովորույթից: Նրա խոսքով, վերջին տարում Օբաման ոչ մի հատ ծխախոտ չի ծխել:

Ավելի վաղ Սպիտակ Տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ «արդեն 10 ամիս է, նախագահին ծխելիս չի տեսել» եւ որ Օբաման օգտագործում է նիկոտինային ծամոն, գրում է Gazeta.ru-ն:

Ծխելուց հրաժարվել Օբամային խորհուրդ է տվել նրա բժիշկը: