Թուրք լրագրող Կան Դունդարը, որի պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել է չեղյալ հայտարարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսը, որոշել է չմասնակցել մամուլի ասուլիսին:

Թուրքական «Cumhuriyet» թերթի նախկին խմբագիրը Twitter-ի տեսաուղերձում ասել է, որ գերմանացի լրագրողները հավաստիացրել են, որ իր անունից հարցեր կտան:

«Էրդողանը կչեղարկեր մամուլի ասուլիսը՝ ինձ որպես արդարացում օգտագործելով եւ կխուսափեր հարցերին պատասխանելուց», - ասել է նա, բացատրելով իր որոշումը:

Դունդարը դատապարտվել էր 2016 թվականին պետական գաղտնիքները բացահայտելու համար, այն բանից հետո, երբ իր թերթը հրապարակել էր լուսանկարներ, որտեղ թուրքական հատուկ ծառայությունները Սիրիա զենք են փոխանցում: Նա փախել էր Գերմանիա:

Էրդողանը պետական այցով Բեռլինում է: Նա լրագրողին «ահաբեկիչ» է համարում: