ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԴԲ-ին հանձնարարել  է սկսել նոր, ՀԴԲ-ի 7-րդ հետաքննությունը ԱՄՆ Գերագույն դատարանի թեկնածու Բրեթ Կավանոյի  սեռական ոտնձգությունների գործով, հաղորդում է AFP-ն:

Հինգշաբթի Սենատի հանձնաժողովը լսեց Կալիֆորնիայի հոգեբանության պրոֆեսոր Քրիստինա Ֆորդի ցուցմունքը, որը պնդում է, որ Կավանոն 1980-ականներին սեռական ոտնձգություն է կատարել իր հանդեպ:

Այդ պատճառով ԱՄՆ-ի Գերագույն դատարանում Կավանոյի թեկնածության վերաբերյալ Սենատում քվեարկությունը հետաձգվել է մեկ շաբաթով:

Կավանոն հերքում է սեռական ոտնձգությունների մասին բոլոր մեղադրանքները: Նա դեմոկրատներին մեղադրել է գործընթացը քաղաքականացնելու եւ իր ընտանիքի բարի անունը վնասելու համար: