Փհենյանի դեմ շարունակվող պատժամիջոցները ուժեղացնում են ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Ռի Յոնգ Հոն, հաղորդում է Reuters-ը:
«Առանց ԱՄՆ-ի նկատմամբ պատշաճ վստահության անհնար է խոսել մեր ազգային անվտանգության վստահության մասին եւ նման պայմաններում մենք չեն կարող զինաթափման գործընթացին անցնել», - նշել է Ռին:




























