Չինաստանը չեղարկել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի հետ հոկտեմբերին նախատեսված անվտանգության հարցերով բանակցությունները՝ տեղեկացնում է Reuters-ը։ 

Այս մասին New York Times-ին տեղեկացրել է ամերիկյան մի պաշտոնյա, ով ցանկացել է անհայտ մնալ։ Ըստ նրա՝ հայտնի չէ՝ արդյոք հետաձգումը կապված է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տարաձայնությունների լայն շրջանակի հետ։

«Լարվածությունն աճում է, եւ դա կարող է վտանգավոր լինել երկու կողմերի համար էլ»,- ասել է պաշտոնյան։

Պեկինում դեռ անցյալ շաբաթ հայտարարել էին, որ բանակցությունները կարող են չկայանալ երկու երկրների հարաբերություններում լարվածության պատճառով։