5.8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է ինդոնեզական Բալի կղզում՝ տեղի ժամանակով 07։06 րոպեին (Մոսկվայի ժամանակով 03։06)։ Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, ստորերկրյա ցնցումների ժամանակ բնակչության շրջանում ուժեղ խուճապ է սկսվել, տարերքը վախեցրել է մեծաթիվ զբոսաշրջիկների. մարդիկ սկսել են փախչել իրենց տներից եւ հյուրանոցներից, ինչի արդյունքում յոթ հոգի վնասվածքներ են ստացել։
Ինդոնեզական օթերեւութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ ցունամիի վտանգ չկա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 71.6 կմ խորության վրա՝ տարածաշրջանային կենտրոն հանդիսացող Դենպասարից 40 կմ հարավ-արեւելք, որտեղ ուժեղ ցնցումների արդյունքում փլուզվել է մի խոշոր առեւտրային կենտրոնի տանիքը։




























