Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Նյու Յորքից ընտրված Քրիստոֆեր Լին ստիպված է եղել հրաժարական տալ, երբ ինտերնետում հայտնվել են նրա մերկ լուսանկարներն ու անպարկեշտ հաղորդագրությունները: Կոնգրեսականն իր հրաժարականի մասին հայտնել է իր պաշտոնական կայքում:

Մինչեւ գոտկատեղը մերկ Լիի նկարները Gawker կայքին է հանձնել 34-ամյա անհայտ մի կին, ում հետ կոնգրեսականը ցանկացել է ծանոթություն հաստատել Craigslist կայքում:

46-ամյա Քրիստոֆեր Լին հայտարարել է, թե ամուսնալուծված է, իսկ կյանքում «ձիգ, ուրախ տղա է»:

Լին իր հրաժարականի մասին հայտարարել է լուսանկարները ինտերնետում հայտնվելուց երեք ժամ անց: Նա ներողություն է խնդրել ընտրողներից «լուրջ սխալների» համար, եւ խոստացել է ջանքեր գործադրել նրանց ներողամտությանն արժանանալու համար:

Լին ընտրվել էր 2010թ. նոյեմբերին Նյու Յորքի 26-րդ օկրուգից: