ԱՄՆ-ը թուրքական ընկերությանը եւ դրա երկու ղեկավարներին ներառել է «սեւ ցուցակում»՝ պատժամիջոցները շրջանցելով՝ Հյուսիսային Կորեային զենք եւ այլ ապրանքներ վաճառելու համար։

Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին հայտարարել է, որ SIA Falcon International Group ընկերությունը եւ նրա անունից գործող անձինք համառորեն փորձում են խափանել ԿԺԴՀ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցները։ Հայտարարության համաձայն՝ այս տարվա սկզբին SIA Falcon-ի պաշտոնատար անձինք Թուրքիայում Հյուսիսային Կորեայի դեսպանության դիվանագետի հետ հանդիպել են Մոնղոլիայում՝ զենքի եւ շքեղության պարագաների հետ կապված առեւտրային բանակցությունների համար։ Այժմ ընկերությունն ու նրա ղեկավարները չեն կարող ԱՄՆ-ի հետ բիզնես անել։