ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին երկրի քաղաքականությանը միջամտելու համար մի շարք գործիքներ օգտագործելու մեջ եւ Պեկինի վրա Վաշինգտոնի ճնշումն ուժեղացրել է։

«Պեկինն օգտագործում է լայնածավալ մոտեցում ՝ գործածելով քաղաքական, տնտեսական, ռազմական գործիքներ, ինչպես նաեւ քարոզչություն՝ իր շահերն ու ազդեցությունը ԱՄն-ում առաջ մղելու համար»,- հայտարարել է Փենսը։

Նա նշել է, որ Չինաստանը սկսել է աննախադեպ ջանքեր գործադրել՝ ամերիկյան հասարակական կարծիքի, այս տարի Կոնգրեսի ընտրությունների եւ 2020թ․ հաջորդ նախագահական ընտրությունների վրա ազդելու համար։ «Չինաստանը ամերիկյան ուրիշ նախագահ է ուզում»,- կարծում է Փենսը։ Նա նաեւ ասել է,որ Ռուսաստանի գործողությունները խամրում են՝ Չինաստանի ջանքերի հետ համեմատած։