Ստամբուլի դատախազությունը սկսել է հայտնի սաուդյան լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման հետ կապված հետաքննությունը՝ տեղեկացնում է Anadolu-ն։
Չորեքշաբթի ԶԼՄ-ների արաբա-թուրքական ասոցիացիան հայտնել էր, որ Washington Post- ի թղթակից Հաշքաջին կորել է Թուրքիայում այն բանից հետո, երբ մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն։ Լրագրողի հարսնացուն տեղեկացրել էր, որ նրան կանչել էին փաստաթղթերը ձեւակերպելու։ Երբ գնացել են, իրեն ներս չեն թողել, իսկ Ջամալը, ով պետ ք է որ շուտ դուրս գար, մի քանի ժամ դուրս չի եկել։ Հյուպատոսությունում աղջկան ասել են, թե նա վաղուց գնացել է, եւ սպասել պետք չէ։
Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը պնդում է, թե լրագրողն այնտեղից դուրս է եկել եւ իրենք կհամագործակցեն թուրքական իշխանությունների հետ նրան փնտրելու հարցում։ Վերջիններս իրենց հերթին պնդում են, որ տեղեկություններ ունեն, որ Հաշքաջին հյուպատոսության տարածքում է։




























