Բուլղարիայի իշխանությունները պետք է արագ բացահայտեն եւ պատասխանատվության ենթարկեն լրագրող Վիկտորիա Մարինովայի սպանության մեջ ներգրավված անձանց, որի մարմինը շաբաթ հայտնաբերվել է երկրի հյուսիսային Ռուսե քաղաքի այգում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ի ազատության հարցերով ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ցնցված եմ Բուլղարիայում լրագրող Վիկտորիա Մարինովայի սպանությունից, որը զբաղվում էր հետաքննություններով, - ասվում է Դեզիրի հայտարարության մեջ, որը տարածել է ԵԱՀԿ ծառայությունը: Ես ուշադիր հետեւելու եմ իշխանությունների կողմից բացված հետաքննությանը: Ես պնդում եմ նրանց շտապ գտնելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին եւ հստակ պարզելու՝ արդյոք հարձակումը կապված էր նրա աշխատաքնի հետ»:

TVN տարածաշրջանային հեռուստաալիքի 30-ամյա հաղորդավարուհին, ըստ լրատվամիջոցների, աշխատում էր Եվրամիության հիմնադրամներից գումարների յուրացման թեմայի ուղղությամբ: Ըստ քրեագետների, Մարինովայի մահը առաջացել է գլխին հասցված հարվածների եւ խեղդելու միջոցով: