Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը: NEWS.am-ին այս մասին հայտնեցին ՀՔԾմամուլի ծառայությունից:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է  ՀՔԾ–ում  քննվող գործի շրջանակներում, այլ  մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Նշենք, որ Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության սեփականատերն է: