Թուրքիայի ԱԳ նախարարը նորից կանչել է սաուդցի դեսպան Վալիդ Աբդել Կարիմ ալ Հարիջին լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման կապակցությամբ եւ թույլտվություն է խնդրել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում խուզարկություն անցկացնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքին:
Հոկտեմբերի 4-ին ալ Հարիջին արդեն այցելել էր ԱԳՆ լրագրողի անհետացման հետ կապված իրավիճակի վերաբերյալ բացատրություններ տրամադրելու նպատակով: Հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո լրագրողի հետ հնարավոր չէ կապ հաստատել:
Շաբաթ սաուդցի դիվանագետները գլխավոր հյուպատոսություն էին հրավիրել Reuters գործակալության թղթակիցներին եւ ինչպես տեղեկացրել է Sozcu թերթը, կարճ էքսկուրսիա են անցկացրել դիվանագիտական ներկայացուցչությունում, այդ թվում մի շարք ծառայողական տարածքներում:




























