ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ է արել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն ապահովել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը:

Գործակալության տվյալներով, Պոմպեոն Ռիադին նաեւ կոչ է արել ապահովել հետաքննության արդյունքների թափանցիկություն:

Ինչպես նշվում է, ԱՄՆ-ն  եւ Սաուդյան Արաբիան Հաշքաջիի անհետացման մասին իրավիճակը քննարկել են դիվանագիտական ուղիներով: