Գործարար Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառքին օժանդակելու մեջ։ Այս մասին NEWS.am–ին ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը։

Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով։

«Իմ պաշտպանյալը ցուցմունք է տվել եւ հայտարարել, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,– ասաց Կարեն Բատիկյանը։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին քննում է Մայրապետյանի խափանման միջոցի հարցը։ Քննիչը միջնորդել է կալանավորել գործարարին։ Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է որեւէ տեղեկություն չհայտնել քրեական գործի մասին։

Հիշեցնենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին։