Ապարտեիդի դեմ պայքարի 92-ամյա հերոս Նելսոն Մանդելան լիովին ապաքինվել է թոքաբորբից, որի պատճառով հունվարին ստիպված էր բուժման կուրս անցնել Յոհաննեսբուրգի Միլպարկ հիվանդանոցում, հայտնել է դեմոկրատական Հարավաֆրիկյան հանրապետության առաջին նախագահի դուստրը: «Հայրս, հանգստանում է տանը թոռների եւ ողջ ընտանիքի շրջապատում: Նա ինքնուրույն սնունդ է ընդունում եւ չի կորցնում հումորի զգացումը»,- հայտարարել է 50-ամյա Զինձի Մանդելան:
Լեգենդար գործչի դուստրը գտնվում է Լոս-Անջելեսում տեղական իշխանությունների հետ Մանդելայի օրվան նվիրված միջոցառումները համաձայնեցնելու նպատակով:





























