Ստամբուլում Դոլմաբահչե պալատում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ թվիթերյան էջում:
Տեղեկատվության համաձայն՝ երկու երկրների ԱԳ նախարարները «քննարկել են ռազմավարական դաշնակցության սկզբունքների համաձայն բոլոր ոլորտներում երկու եղբայրական երկրների միջեւ համագործակցության հարցերը»:
Այսօր Ստամբուլում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Կողմերը կքննարկեն տարածաշրջանի անվտանգության եւ կայունության հարցերը:




























