Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի WOW Istanbul հյուրանոցում մասնակցել է թուրք գործարար Քուդուսի Յուքսեքդաղի որդու հարսանեկան արարողությանը՝ հանդես գալով որպես հարսանեկան վկա։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետից բացի հարսանեկան վկայի դերում են հանդես եկել նաեւ Ստամբուլի նահանգապետը, ոստիկանապետն ու քաղաքապետը։  Էրդողանը հասրանիքին մնացել է 1,5 ժամ եւ կնոջ հետ հեռացել։