Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալման Ալ Սաուդը հինգշաբթի օրը մեկնել է տարածաշրջանում շրջագայության՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Արքայազնը կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ ու Եգիպտոս եւ այդ երկրների ղեկավարների հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Դրանից հետո նա կմեկնի Արգենտինա՝ մասնակցելու G20-ի գագաթաժողովին։
Խաշոգջիի սպանությունից հետո սա արքայազնի առաջին շրջագայությունն է արտասահմանում։ Սպասվում է, որ այս հարցը կարող է կենտրոնականներից մեկը լինել գագաթաժողովում՝ կապված այն կարծիքի հետ, որ արքայազնն է հրամայել սպանել լրագրողին։





























