Առայժմ Սփյուռքի նախարարության ապագայի վերաբերյալ վերջնական որոշում չկա: Այս մասին նոյեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը` մեկնաբանելով հանրապետությունում գերատեսչությունների կրճատման հարցը:

Ընդ որում նախարարը կարծում է, որ անցյալ տարիներին Սփյուռքի նախարարության գոյությունը զուտ խորհրդանշական նշանակություն ուներ: «Եթե Սփյուռքի նախարարութունը պետք է խորհրդանշական լինի, առանց կոնկրետ խնդիրների լուծման, ապա ավելի լավ է այն վարչություն դառնա», - ընդգծեց Հայրապետյանը:

Մեկնաբանելով այդ պաշտոնում իր հետագա պաշտոնավարման հարցը՝ Մխիթարյանը կոչ արեց սպասել արտահերթ  խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ պատրաստ է աշխատել ինչպես խորհրդարանում, այնպես էլ կառավարությունում:

Հիշեցնենք, որ իշխանությունները մտադիր են երկու անգամ կրճատել նախարարությունների թիվը: