Թուրքիայում դատախազությունը դատարան է ուղարկել 2016 թվականին Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործը, հայտնում է Anadolu գործակալությունը։

Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ սպանությունը կազմակերպվել է ընդդիմադիր իսկալամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կողմից, որին Թուրքիայի իշխանությունները նաեւ կասկածում են 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։

Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը։