Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները Հայաստանի համար ռիսկեր չեն պարունակում: Այս մասին նոյեմբերի 23-ին մամուլի ասուլիսում հայտարարեց  Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Ընդ որում ըստ պաշտոնյայի, քանի որ Հայաստանը եւ ՌԴ-ն նույն մաքսային տնտեսական գոտու մեջ են մտնում, դա թույլ է տալիս ազատորեն տարբեր տեսակի ապրանքներ, արտադրանք եւ ծառայություններ տեղափոխել:

«Այնպես, որ ինչ պատժամիջոցներ էլ ՌԴ դեմ կիրառվեն, դրանք չեն կարող ազդել հայկական իրողությունների, մեր տնտեսության եւ հայ-ռուսական հարաբերությունների վրա», - ասաց Խաչատրյանը: