Մոնրեալի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 19-ին ընդունել է բանաձեւ, որով Քվեբեկի կառավարությանը կոչ է արել նահանգի դպրոցական ծրագրում ներառել ցեղասպանությունների պատմության ուսուցումը։

Բանաձեւը ներկայացվել է ընդդիմության առաջնորդ Լիոնել Պերեսի կողմից։ Նիստին խորհրդի անդամ Մերի Դերոսը պատմել է այն սարսափների մասին, որ ապրել է իր ընտանիքը Հայոց ցեղասպանության ժամանակ։

Փաստաթուղթը կուղարկվի Քվեբեկի Ազգային ժողով։