Պակիստանի ոստիկանությունը կալանավորել է իսլամիստական «Թեհրիք-էլ-Լաբաիկ Պակիստան» արմատական կուսակցության առաջնորդի 300 կողմնակիցներին, որոնք զանգվածային անկարգություններ էին առաջացրել քրիստոնյա Ասիա Բիբիի արդարացնող դատավճռից հետո, որը նախկինում աստվածանարգության մեջ էր մեղադրվում, հաղորդում է Associated Press-ը:

Ոստիկանության ավագ սպա Թահիր Մահմուդը գործակալությանը հայտնել է, որ Ռիվզիի ձերբակալությունից հետո նրա կողմնակիցները ձերբակալվել են Պենջաբ նահանգում անցկացված զտումների արդյունքում:

Ոստիկանությունը նաեւ ձերբակալել է Ռիվզիի հետեւորդներին, որոնք բողոքի ցույց էին անցկացրել իրենց առաջնորդի ձերբակալության պատճառով:

Նշվում է, որ ավելի վաղ հրապարակված տեսաուղերձում արմատական կուսակցության առաջնորդը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց եւ պաշտապնել մարգարեի պատիվը իր ձերբակալման դեպքում։ Reuters–ի փոխանցմամբ՝ ոստիկանության հետ բախումների ժամանակ 5 մարդ է տուժել։

Նոյեմբերի սկզբին Բիբիի նկատմամբ մահապատժի չեղարկման դեմ բողոքող ցուցարարները արգելափակել են երթեւեկությունը Պակիստանի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Իսլամաբադում, Լահորում, Կարաչիում։ Ի

Ասյա Բիբին սպասել է մահապատժի իրականացմանը 2010 թվականից ի վեր, երբ պաշտոնապես մեղավոր է ճանաչվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար։ Բիբին դարձել է առաջին կինը, որի նկատմամբ Պակիստանում մահապատիժ է սահմանվել աստվածանարգության համար։

Հոկտեմբերի 31-ին երկրի Գերագույն դատարանը արդարացրել է նրան, սակայն բանտի տարածքից դուրս գալ Բիբին կարողացել է  միայն նոյեմբերի 7-ին զանգվածային բողոքների պատժառով։ Այժմ նրա գտնվելու վայրը գաղտնի է պահվում։