Փարիզում վառելիքի գնաճի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները («դեղին բաճկոններ») ուղղվում են նախագահական նստավայրի ուղղությամբ՝ Ելիսեյան պալատ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ի թղթակիցը ցույցի վայրից։

Երթը ուղեկցվում է ծխի գլանիկներով, սուլոցներով եւ թմբուկների ձայներով։  

Վառելիքի գների բարձրացման դեմ զանգվածային ակցիաները Ֆրանսիայում սկսվել են նոյեմբերի 17-ից: Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ նախորդ շաբաթ ակցիաներին մասնակցել է 287 հազար մարդ: