Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ժամանել է Բրյուսել, որպեսզի հանդիպի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ՝ տեղեկացնում է Sky News-ը։

Հանդիպումն անցկացվում է ԵՄ գագաթաժողովից առաջ, որում կորոշվի Brexit-ի համաձայնագրի ճակատագիրը։

Նշվում է, որ Մեյը չի պատասխանել Ջիբրալթարի հարցով Իսպանիայի հետ հնարավոր համաձայնագրի մասին հարցին։

Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ Brexit-ի շրջանակներում Մադրիդին հաջողվել է Ջիբրալթարի հարցով Լոնդոնի հետ համաձայնության գալ։

Եվրահորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը նոյեմբերի 25-ին կայանալիք ԵՄ գագաթաժողովին կոչ է արել հավանություն տալ Brexit-ի համաձայնագրին։