ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Մեքսիկայի հետ սահմանը կփակվի. հաղորդում է RT-ն:
«Եթե անհրաժեշտ լինի, մենք կփակենք մեր հարավային սահմանը: Ոչ մի շանս չկա, որ Միացյալ Նահանգները կհաշտվի այս թանկ արժեցող և վտանգավոր իրավիճակի հետ տասնյակ տարիների խախտումներից հետո »,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:
Նա հավելել է, որ հարավային սահմանին միգրանտներին թույլ չեն տա մուտք գործել ԱՄՆ մինչև նրանց հայտերը չհաստատվեն դատարանում:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հաստատել է լուրը, որ Մեքսիկայի սահմանին տեղակայված ամերիկյան զինծառայողները իրավասու են զենք կիրառել՝ միգրանտների հնարավոր հարձակումներից մաքային ծառայողներին պաշտպանելու համար:
Վալերի Օսիպյանը կհանդիպի պատգամավորության թեկնածուների եւ շտաբների ղեկավարների հետ





























