Եվրոպական միությունը եւ Միացյալ Թագավորությունը կմնան դաշնակիցներ, գործընկերներ եւ բարեկամներ: Այս մասին լրագրողներին ասել է բրեքսիտի հարցերով Եվրամիության գլխավոր բանակցող Միշել Բարնյեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք կմնանք դաշնակիցներ, գործընկերներ եւ բարեկամներ», - ասել է նա ԵՄ կազմում գտնվող 27 պետությունների մասնակցությամբ արտահերթ գագաթաժողովից առաջ: Ակնկալվում է, որ գագաթաժողովը կհամաձայնեցնի բրեքսիտի վերաբերյալ պայմանավորվածությունների նախագծերը:





























