Չադի Հանրապետության նախագահ Իդրիս Դեբին հանդիպում է ունենալու Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ. 1972 թվականից ի վեր՝ դա աֆրիկյան մուսուլմանական առաջնորդի առաջին հանդիպումն է, հաղորդում է Reuters-ը:
«Սա առաջին պատմական հանդիպումն է Իսրայելի հետ՝ Չադի Հանրապետության հռչակման օրվանից սկսած: Հանդիպումը վարչապետ Նեթանյահուի՝ վերջին տարիներին ձեռնարկած դիվանագիտական ջանքերի արդյունքն է»,- հայտնել է իսրայելական կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Նեթանյահուի կառավարությունը ջանքեր է գործադրում զարգացնելու Աֆրիկայի հետ կապերը, որը, չնայած Իսրայելի հանդեպ լավ վերաբերմունքին, այնուամենայնիվ, իրեն հեռու է պահում իսրայելա-աղեստինյան կոնֆլիկտի պատճառով:
Նշվում է նաև, որ մուսուլմանական երկրների մեծ մասը Իսրայելի հետ չունի պաշտոնական հարաբերություններ:





























