Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չվճարվող արձակուրդից կվերադառնա դեկտեմբերի 5-ին, որովհետեւ մինչեւ դեկտեմբերի 5-ը քարոզչությանը նրա մասնակցության գրաֆիկը ավելի խիտ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Նա նկատեց, որ օրենսդրության համաձայն վարչպետի պաշտոնակատարը կարող էր ընդհանրապես արձակուրդ չգնալ:

Ճշտող հարցին, թե արդյո՞ք դա պայմանավորված է նրանով, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը, որտեղ քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, Եղոյանն արձագանքեց, որ վարչապետի պաշտոնակատարի արտասահմանյան պաշտոնական ու աշխատանքային այցերի վերաբերյալ հաղորդագրությունը տալիս են այցից 1-2 օր առաջ:

Նշենք, որ ԱԺ արտահեր ընտրությունների քարոզարշավն ավարտվում է դեկտեմբերի 7-ին: