Այսօր՝ երկուշաբթի, նոյեմբերի 26-ին, Կիեւի ժամանակով ժամը 7:50-ին, Կրետեում գտնվող օդային բազայից Սեւ ծովի ջրատարածություն է ուղղվել ամերիկյան հետախուզական ինքնաթիռը, հաղորդում է 112.ua-ն՝ հղում անելով «Ուկրաինայի ռազմական պորտալին»:
«Կիեւի ժամանակով ժամը 7:50-ին ԱՄՆ-ի ՌՕՈՒ ռադիոէլեկտրոնային հետախուզության BASTE41 ազդակոչով Boeing RC-135V-ը, Հունաստանի Կրետե կղզու Սուդա Բեյ ավիաբազայից ուղղվեց դեպի Սեւ ծովի ջրատարածություն:
Ժամը 08:30-ի դրությամբ այն գտնվում էր Բուլղարիայի օդային տարածքում»,նշվում է հրապարակման մեջ:
«Նրանք դիմում են ներկայացնում «Ուկրաէրուխի» միջոցով միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, նաեւ տեղեկացնում են Զինված ուժերին, որ նրանք հետախուզական թռիչքներ են իրականացնելու ինչպես Սեւ ծովի ջրատարածությունում, այնպես էլ տարածքում: Այսինքն, այս ամենը օրինական է բոլոր օրենքների, միջազգային իրավունքի համաձայն եւ դրա մասին նախօրոք հայտնի էր», - հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի Օդային ուժերի խոսնակ Դմիտրի Ստրուտինսկին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:




























