ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Մեքսիկայի հետ սահմանը կարող է ընդմիշտ փակվել, հաղորդում է RT-ն՝ հղում անելով Twitter-ում նախագահի հաղորդագրությանը:
«Մեքսիկան պետք է դրոշներ թափահարող միգրատներին, որոնցից շատերը սառնարյուն հանցագործներ են, իրենց երկրներ ուղարկի: Ինքնաթիռների, ավտոբուսների կամ ցանկացած այլ ճանապարհով արեք, բայց նրանք չեն գա ԱՄՆ: Անհրաժեշտության դեպքում մենք ընդմիշտ կփակենք սահմանը», —Twitter-ում գրել է Թրամփը:
Նա նաեւ կոնգրեսին կոչ է արել սահմանին պատի շինարարությունը ֆինանսավորել:
Ավելի վաղ մի քանի հարյուր միգրանտներ փորձել էին Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանի զորաջոկատին ճեղքելով անցնել սահմանը:




























