Թուրքիայի ոստիկանությունը երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Յալովա նահանգում երկու վիլլաների հողը փորելով փնտրում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մարմնի մնացորդները, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Որոնումներն իրականացվում են ջրհորի տարածքում, որը գտնվում է վիլլաներից մեկում. այն չորացրել են եւ այժմ հատուկ տեխնիկայով աշխատում են այնտեղ:

Թուրքական Anadolu գործակալության տվյալներով, վիլլաները պատկանում են երկու սաուդցի ձեռնարկատերերին, եւ նրանցից մեկի հետ  Խաշոգջիի մարդասպանները կապ են հաստատել:

Գործակալությունը չի նշել նրա անունը, սակայն հաղորդել է, որ լրագրողի սպանության ժամանակ նա գտնվում էր Թուրքիայի սահմաններից դուրս եւ վերջին երկու ամիսների ընթացքում չի վերադարձել երկիր: