Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ նոյեմբերի 28-ի առավոտյան 9-ից երկրի ողջ տարածքում կարող է ռազմական դրություն մտցվել՝ տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը։ Այս մասին նա ասել է իր տեսաուղերձում։
Պորոշենկոյի խոսքերով՝ երկրի ԱԽ-ն առաջարկել է ռազմական դրությունը 60 օրով մտցնել, սակայն ինքը առաջարկում է 30 օր, որպեսզի այն չխանգարի նախագահական ընտրությունների քարոզարշավի սկզբին։ Ընտրություններն, ըստ սահմանադրության, նախատեսված են 2019թ․ մարտի 31-ին։
Պորոշենկոն նաեւ հայտարարել է, թե ինքն ամեն ինչ կանի, որ երկիրն այդ կարճ ժամանակահատվածում կարողանա պատրաստվել «ռուսների հնարավոր լայնամասշտաբ հարձակմանը»։




























