Թունիսի նախկին նախագահ Զին ալ Աբիդինը կաթվածի արդյունքում կոմայի մեջ է ընկել, հաստատում է ֆրանսիական Le Monde թերթը։

Թերթի տվյալներով, խռովությունների արդյունքում հունվարի 14-ին Թունիսը լքած եւ Սաուդյան Արաբիայում ապաստան գտած նախկին նախագահ Զին ալ Աբիդինը շտապ կարգով տեղափոխվել է Սաուդյան Ջիդդա քաղաքի հիվանդանոց։

Պետության նախկին ղեկավարն անվտանգության նկատառումներով Սաուդյան թագավորական ընտանիքի կլինիկա է ընդունվել այլ անվան ներքո։ Le Monde-ը նաեւ գրում է, որ Զին ալ Աբիդինի առողջական վիճակը ծանր է գնահատվում։ Ներկայումս նա, ենթադրաբար, կոմայի մեջ է։ Վերջին մի քանի տարիներին նա ծանր հիվանդ էր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կտրուկ վատացել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը, ով խռովությունների արդյունքում նախագահի պաշտոնից հրաժարվել էր փետրվարի 11-ին։