Թունիսի նախկին նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին  գտնվում է Սաուդյան Արաբիայի հիվանդանոցներից մեկում, նա արդեն 2 օր է` կոմայի մեջ է: Այդ մասին հայտնել է Թունիսի  նախկին նախագահի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Բեն Ալին այդ երկրում է գտնվում առանց կնոջ, Լեյլի Տրաբելսիի նկատմամբ արաբական աշխարհում բացասական կարծիք ունեն:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Թունիսում «Հասմիկների հեղափոխությունից» հետո,երկրի նախագահն  իր ընտանիքի հետ փախել էր Սաուդյան Արաբիա։

Հեղափոխությունը Թունիսում վարակիչ դարձավ ամբողջ տարածաշրջանի համար։ Փողոցային ցույցերի ճնշման տակ, փետրվարի 11-ին հրաժարական տվեց նաեւ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը` երկրի ղեկը հանձնելով զինված ուժերին։ Ալժիրում,Եմենում եւ Բահրեյնում նույնպես հակակառավարական ցույցեր են տեղի ունենում։ Այս պահին Եգիպտոսի նախկին նախագահի առողջական վիճակը նույնպես շատ  ծանր է։