«Սինոփսիս» ընկերությունը 2011թ. ֆինանսական տարվա առաջին քառորդի համար ունեցել է 364.6 մլն դոլար եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10.4 տոկոսով ավելի է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Սինոփսիսի» նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզի խոսքով՝ ընկերությունն սկսել է 2011 ֆինանսական տարին հզոր առաջին քառորդով, ինչը լավ հիմք է ստեղծում ընկերության տարվա նպատակներն իրականացնելու համար։
«Սինոփսիսը հզոր տարի է ունեցել՝ համեմատելով արդյունաբերության եւ մեր սպասումների հետ, եւ մենք մուտք ենք գործել 2011 ֆինանսական տարի նույնիսկ ավելի մեծ հեռանկարներով»,- ասել է «Սինոփսիսի» նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզն ու հավելել. «Մենք ակնկալում ենք աճ գրանցել ինչպես ավանդական Էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, այնպես էլ հարակից ոլորտներում, որտեղ կայուն կերպով ներդրումներ ենք կատարում արդեն մի քանի տարի շարունակ»:




























