Lotus ընկերությունը նոր էլեկտրական հիպերքար է մշակում։ Նախագիծը կրում է Omega անվանումը։ Սպասվում է, որ ապագա ավտոմեքենայի հայեցակարգը կցուցադրվի հաջորդ տարի։ Սերիական տարբերակը կթողարկվի ավելի ուշ եւ կարժենա շուրջ 2 250 000 եվրո, հայտնում է  Autonews–ը։

Ոչ պաշտոնական տվյալներով, լիաքարշակ հիպերքարը կունենա մի քանի էլեկտրաշարժիչ։ Էլեկտրական կայանի գումարային հզորությունը կգերազանցի 100 ձիաուժը։

Անցած տարի սպորտային ավտոմեքենաների բրիտանական արտադրող Lotus ընկերությունը անցել է չինական Zhejiang Geely Holding Group ընկերության վերահսկողության տակ, որը նաեւ շվեդական Volvo ապրանքանիշի սեփականատերն է։