Այժմ Քալիֆորնիայի բնակիչները ունեն մոլորակի վրա էլեկտրոմոբիլների լիցքավորման ամենաարագ կայանները։ Electrify America ընկերությունը Սան Ֆրանցիսկոյից 60 կմ հեռավորության վրա գտնվող Լիվերմորյան հովտի Simon San Francisco Premium առեւտրային կենտրոնում տեղադրել է 350 կՎՏ հզորությամբ հանրային լիցքավորող սարքավորումներ, փոխանցում է HighTech-ը։

Այժմ առեւտրային կենտրոնում 8 նոր լիցքավորող սարքերի հետ մեկտեղ կան երկու գերարագ կայաններ, որոնք սպառում են ընդամենը 150 կՎտ։ Եթե մենքենան միացնեն կայանին, այն 10 րոպեում կլիցքավորի այնքան, որով հնարավոր կլինի շուրջ 320 կմ երթեւեկել։

Կա միայն մեկ խնդիր՝ մեքենաները, որոնք կարող են 350 կՎտ հզորությամբ կայաններից օգտվել, դեռ չեն հայտնվել։