McLaren-ը ներկայացրել է 720S-720 S Spider-ի բաց տարբերակը, հաղորդում է Motor-ը:

Կուպեի համեմատ ռոդսթերը ծանրացել է ընդամենը 49 կգ-ով, ածխապլաստիկից տանիք ունի՝  տվյալ դասում  վերափոխման ռեկորդային ժամանակով եւ ապակե հատվածներով յուրահատուկ հետեւի հենակներ:

Սուպերքարի քաշը 1332 կգ է, ինչը ընդամենը 49 կգ-ով ավելին է, քան կուպեի քաշը եւ 88 կգ-ով քիչ, քան «մերձավոր մրցակցի» զանգվածը: Հավանական է, որ խոսքը Ferrari 488 Spider-ի մասին է, որի քաշը 1420 կգ է:

«Սպայդերի» կոշտ կարբոնային տանիքը հագեցած է էլեկտրական շարժակով:

Ընկերությունում պնդում են, որ այն սուպերքարերի համար փոխակերպման ռեկորդային ժամանակ ունի՝ ընդամենը 11 վայրկյան, ինչը 6 վայրկյանով ավելի արագ է, քան 650S Spider-ը:

Բացի այդ, նրա մեխանիզմը երկու անգամ ավելի ցածր է, քան նախորդինը: Տանիքը կարելի է բացել եւ փակել  մինչեւ 50 կիլոմետր արագության ժամանակ:

McLaren 720S Spider-ը հագեցած է նույն շարժիչով ինչ կուպեն՝ 4 լիտր տարողությամբ 720 ձիաուժով եւ 770 Հմ-ով:

Մեքենան տեղից 100 կմ/ժ արագության հասնում է  2.9 վայրկյանում, իսկ մինչեւ 200-ի՝ 7,9 վայրկյանում:

Սուպերքարի պատվերներն արդեն ընդունվում են: Սկզբնական գինը 237,000 ֆունտ սթերլինգ է: