Կյանքից հեռացել է 39-ամյա Պերրի Մուրը, ամերիկացի սցենարիստ եւ ռեժիսոր, ինչպես նաեւ «Նարնիի խրոնիկները» ֆիլմի պրոդյուսերը: Մուրի մարմինը հայտնաբերվել է Գրինվիչ-Վիլիջում գտնվող նրա բնակարանի լոգարանում, փետրվարի 17-ին:

Նախնական տվյալներով, մահվան պատճառ է հանդիսացել ուժեղ ցավազրկող դեղամիջոցի` օկսիկոդոնի գերդոզավորումը:  Հարազատների խոսքով, կյանքի վերջին օրերին Պերրի Մուրը տառապում էր պարանոցի եւ մեջքի սուր ցավերից, որոնք առաջացել են խրոնիկ հիվանդության պատճառով: Բժիշկները առաջարկել են շտապ վիրահատություն կատարել, սակայն Պերրին այնքան է տարված եղել աշխատանքով, որ հրաժարվել է պառկել հիվանդանոց:

Նշենք, որ Մուրը «Նրանիի քրոնիկները. Առյուծը, կախարդը եւ հագուստի պահարանը» ֆիլմի պրոդյուսերներից մեկն էր: Պերրին երբեք չի թաքցրել իր հոմոսեքսուալ հատկությունները, եւ 2007 թվականին հրատարակել է արկածային «Հերոս» վեպը, որում պատմում է իր արկածների մասին, որը հետո դարձել է սուպեր հերոս: