Carlex Design-ը ներկայացրել է Porsche Macan քրոսովերի թյունինգի նախագիծը։ Լեհական ընկերությունում վերջացրել են ավտոմեքենայի սրահի ձեւավորումը, որին ոսկե տարրեր են ավելացրել։
Սրահի մեծ մասը բաց կրեմագույն կաշվից է՝ տեղեկացնում է Motor-ը։
Սեւ ալկանտարից են պատրաստված դռների վերնամասը եւ առաստաղը, իսկ ղեկի վրա, առջեւի վահանակին եւ մեջտեղի մասում, դռներին, փոխանցման տուփի եւ նույնիսկ ձախ ոտքի հանգստյան հարթակի վրա վարդագույն ոսկուց տարրեր կան։
Մինչ այդ Carlex Design-ում վերակարել էին 1960-ականների վերջին թողարկված Mercedes-Benz 230 SL Pagoda-ի նստարանների ծածկոցները՝ շագանակագույն կաշվից՝ հատուկ կոշտ կարերով։ Ինչպես նաեւ՝ առջեւի նստարանների հետեւում իրերի համար սնդուկ եւ բեռնախցում հատուկ պիկնիկի պարագաների համար տեղ են պատրաստել։





























