Honda ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում կներկայացնի իր Civic Versatilist-ը, որը գաղափարապես նման է Ford Focus Active-ին՝ տեղեկացնում է Motor-ը։

Այս ավտոմեքենան իրենից ներկայացնում է հեչբեք եւ նախատեսված է ակտիվ կյանքով ապրող եւ երբեմն բնության գրկում հանգստացող քաղաքաբնակների համար։

Առջեւի դռների վրա ավելացվել են ոչ մեծ «թեւիկներ», իսկ շուրջբոլորը՝ պաշտպանական պլաստիկե շրջանակ։ Տեխնիկական մանրամասներ չեն նշվում։ Հավանաբար դրանք կհայտնվեն ավտոսրահում ցուցադրվելուց հետո։