Շաբաթ՝ դեկտեմբերի 22-ին, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տեղի է ունեցել ամանորյա կախարդների զանգվածային համառուսական վազք, փոխանցում է МК.RU-ն:
Վազքին մասնակցել են հազարավոր Ձմեռ պապեր:
Բոլոր մասնակիցները մորուքները եւ հանդերձանքը ստացել են անմիջապես մեկնարկի ժամանակ:
Ձմեռ պապերը հաղթահարել են երկար տարածություն՝ 2 կմ: Նախկինում պապերը վազել են 300 մետր:
Վազքի մեկնարկը տվել է Մեծ Ուստյուգից Ձմեռ պապը:




























